Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մերժել է Անկարայի պահանջը` հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից, որպես նախնական պայման, որ գերմանացի օրենսդիրները մուտք գործեն Ինջիրլիկի ավիաբազա:
«Չեմ կարծում, թե դա առնչություն ունի այդ հարցին, և ես դա ասել եմ իմ թուրք գործընկերոջը»,- ասել է Շտայնմայերը և հավելել, որ եթե Թուրքիան շարունակի խոչընդոտել գերմանացի պատգամավորների այցին ավիաբազա, ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար ուղարկված գերմանական զորքը հետ կկանչվի՝ հայտնում է Deutsche Welle-ն: